
Ռիգա, Տալլինն, Վիլնյուս, Տրակայ
Հայկական խմբային տուր
10.07 - 18.07
8 օր / 7 գիշեր
Մեկնում ենք հուլիսի 10 - 18, միասին բացահայտելու Բալթյան երեք հանրապետությունները։
Խմբային տուրի ծրագիրը
Օր 1, ուրբաթ
Թռիչք Air Baltic ավիաընկերության թռիչքով Երևան – Ռիգա, ժամանում Ռիգա։ Դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։ Հյուրանոցում իրերը թողնելուց հետո խումբը կմեկնի քաղաքային տուրի։
Օրը կնվիրենք Ռիգայի պատմական կենտրոնը բացահայտելուն։ Զբոսավարի հետ կզբոսնենք քաղաքով, կտեսնենք առավել հայտնի գեղատեսիլ վայրերը։ Քաղաքի պատմական հատվածը Ձեզ կտեղափոխի 17-18 դարեր։ Զբոսանքի ժամանակ կտեսնեք քաղաքի հիմնական տաճարները, իսկ քաղաքային հրապարակում կհիանաք Սևագլուխների տան ճարտարապետությամբ, ներքին հարդարանքով։
Քաղաքի ամենավեհ կառույցներից են Սբ Պետրոսի տաճարն ու Ռիգայի առաջնորդանիստ տաճարը (13 դար)։ Ըստ ցանկության կարող եք այցելել տաճար, հիանալ ներքին հարդարանքով, ինչպես նաև բարձրանալ տաճարի գմբեթ՝ բարձրությունից Հին քաղաքը տեսնելու։
Ռիգայի կենտրնում ամեն քայլի կարող եք տեսնել փոքր հետաքրքիր քանդակներ, օրինակ Բրեմենյան երաժիշտների արձանը կամ Ռիգայի քաղաքային խորհրդանիշ հանդիսացող սև կատվի զանազան քանդակներ։
Ազատ երեկո Ռիգայում։
Օր 2, շաբաթ
Առավոտյան կայցելենք Ռիգայում գտնվող հայկական եկեղեցի: Եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում, հանդիսանում է հայ համայնքի կենտրոն:
Եկեղեցում հետո կուղևորվենք դեպի Լատվիայի ամենահետաքրքիր թանգարաններից մեկը՝ Ռիգայի էթնոգրաֆիկ թանգարանը։ Եվրոպայի ամենակոլորիտային թանգարաններից մեկը հիմնադրվել է դեռ 100 տարի առաջ։ Այստեղ է տեղափոխվել մոտ 120 պատմական շինություն ողջ երկրի տարածքից։ Այդ շինությունները ցույց են տալիս տեղացիների կենցաղն ու ապրելաոճը տարբեր դարերում։
Այստեղ այցելուները կարող են տեսնել, թե ինչպես են հնում ապրել տեղացի ձկնորսները, տ արբեր արհեստների տեր մարդիկ, ռուս հնահավատների համայնքը, այցելել տարբեր կոնֆեսիոն եկեղեցիներ։ Այստեղ կարող եք գնել նաև յուրահատուկ հուշանվերներ, ավանդական սնունդ, գործվածք։
Ռիգայի կենտրոն վերադառնալուց հետո՝ ազատ երեկո Ռիգայում։
Օր 3, կիրակի
Ազատ օր Ռիգայում։
Ցանկության դեպքում, լրավճարով - մեկնում Ռիգայի հարևանությամբ գտնվող Յուրմալա քաղաք։ Յուրմալայում կունենաք կարճ զբոսանք: Կզբոսնենք քաղաքի հիմնական այցեքարտ համարվող Յոմասի փողոցով, որտեղ տեղակայված են սրճարաններ, հուշանվերների խանութներ, անցկացվում են տարբեր փառատոններ, փողոցային համերգներ։ Փողոցի վերջնակամուս է գտնվում նաև Յուրմալայի գլոբուսը, որը ժամադրությունների հիմնական վայրն է քաղաքում։
Ազատ ժամանակ լողափին։
Օր 4, երկուշաբթի
Ազատ ժամանակ Ռիգայում, մեկնում Տալլինն։ Տեղավորում հյուրանոցում, ազատ երեկո Տալլինում։
Օր 5, երեքշաբթի
Սիթի տուր Տալլինում։
Տալլինի պատմամական մասը ներառված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում։ Շինությունները մեզ են հասել դեռ 13-րդ դարից։ Նեղլիկ եղրոպական ոճի փողոցները, գունավոր շենքերը և տաճարները քաղաքին յուրահատուկ կոլորիտ են հաղորդում։ Քաղաքի կենտրոնական հրապարակի կենտրոնում տեղադրված քարին կանգնելիս՝ կարող եք տեսնել քաղաքի հինգ կարևորագույն գմբեթները։ Կենտրոնական հրապարակի վրա է նաև քաղաքի տունը (քաղաքապետարանը), որի տակ գործում է նաև Եվրոպայի ամենահին դեղատունը։
Կայցելենք Սբ Օլաֆի եկեղեցի, որի գմթեբը երկար ժամանակ համարվում էր ողջ աշխարհի ամենաբարձր շինությունը (124 մետր)։ Այսօր էր այն Տալլինի ամենաբարձրն է և օրենքով արգելված է կառուցել շինություններ ավելի բարձր, քան գմբեթը։ Ցանկացողները կարող են բարձրանալ գմբեթի վրա (արժեքը 3-4 եվրո), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան ողջ հին քաղաքի վրա։
Երեկոյան խումբը կարող է այցելել քաղաքի հին պանդոկներից մեկը։ Առավել հայտնի պանդոկը, որը տեղակայված է հենց գլխավոր հրապարակի վրա, աչքի է ընկնում մատչելի գներով և 15-րդ դարին հատուկ վերականգնված ներքին հարդադմամբ։
Օր 6, չորեքշաբթի
Ազատ ժամանակ Տալլինում։ Այս օրը նախատեսված է հանգիստ ու ինքնուրույն բացահայտումների համար Տալլինում։ Կարող եք քայլել Հին քաղաքի նեղ փողոցներով, այցելել սրճարաններ, գնումներ անել, վայելել քաղաքի դիտահարթակները և պարզապես զգալ միջնադարյան մթնոլորտը սեփական տեմպով։
Ցանկության դեպքում, լրավճարով - այցելություն Կադրիորգի արվեստի թանգարան (Kadriorg Art Museum)։ Վերջինս տեղակայված է շքեղ բարոկկո ոճի պալատում՝ կառուցված Պետրոս Մեծի կողմից որպես ամառային նստավայր։ Թանգարանը համարվում է Էստոնիայում վաղ եվրոպական և ռուսական արվեստին նվիրված միակ թանգարանը․ այստեղ ցուցադրվում են 16–20-րդ դարերի նկարներ, քանդակներ, գրաֆիկա և կիրառական արվեստի նմուշներ։ Բացի հիմնական ցուցադրությունից, հաճախ լինում են ժամանակավոր ցուցահանդեսներ, իսկ պալատի հանդիսասրահի յուրահատուկ ինտերիերը թանգարանային այցին տալիս է առանձնահատուկ շքեղություն։
Երեկոյան - մեկնում օդակայան, թռիչք դեպի Վիլնյուս, տրանսֆեր դեպի հյուրանոց։
Օր 7, հինգշաբթի
Քաղաքային շրջայց Վիլնյուսում, որի ընթացքում կծանոթանաք Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսին՝ իր յուրահատուկ ճարտարապետությամբ և հին քաղաքի հմայքով։ Շրջայցը սկսվում է Կաթեդրալի հրապարակից, որտեղ գտնվում են Վիլնյուսի տաճարը և զանգակատունը, ապա շարունակվում է դեպի Գեդիմինասի աշտարակը (դիտահարթակից բացվում են գեղեցիկ տեսարաններ քաղաքի վրա)։
Այնուհետև զբոսնում ենք Հին քաղաքի նեղ, քարապատ փողոցներով՝ անցնելով Պիլյես (Pilies) փողոցով, տեսնելով Սուրբ Աննայի գոթական եկեղեցին և Բեռնարդինյան համալիրի շրջակայքը։ Կայցելենք/կտեսնենք նաև Ավրորայի դարպասը (Gates of Dawn)՝ քաղաքի ամենահայտնի սրբավայրերից մեկը։ Շրջայցի ավարտին հնարավոր է կանգառ Ուժուպիս (Užupis) ստեղծագործ թաղամասում՝ արվեստի փոքրիկ սրահներով, հետաքրքիր քանդակներով ու լուսանկարելու լավագույն վայրերով։
Օր 8, ուրբաթ
Այս օրը նախատեսված է մեկօրյա ճամփորդություն դեպի Տրակայ՝ Վիլնյուսից ոչ հեռու գտնվող գեղատեսիլ պատմական քաղաք, որը հայտնի է իր լճերով և միջնադարյան ամրոցով։ Ճանապարհին կվայելեք Լիտվայի բնության խաղաղ տեսարանները, իսկ քաղաք հասնելուն պես կսկսենք զբոսանքը Տրակայ կղզյակ-ամրոցի շրջակայքում։
Տրակայ ամրոցը գտնվում է Գալվե լճի վրա և համարվում է Լիտվայի ամենահայտնի խորհրդանիշներից մեկը․ այստեղ հնարավորություն կունենաք ծանոթանալ Մեծ Դքության պատմությանը, տեսնել ամրոցի բակերը, սրահներն ու ցուցադրությունները, ինչպես նաև լուսանկարել լճային տեսարանների ֆոնին։ Այնուհետև ժամանակ կտրամադրվի ազատ զբոսանքի՝ հին փողոցներով, հուշանվերների փոքրիկ խանութներով և սրճարաններով։
Օր 9, շաբաթ
Ազատ ժամանակ Վիլնյուսում, տրանսֆեր օդակայան։ Հետադարձ թռիչք Վիլնյուս - Ռիգա - Երևան։
Տուրի մասնակցության արժեքը
📌 Մեկ անձի արժեքը երկտեղանոց համարում՝ 1750 եվրոյին համարժեք դրամ։
Արժեքը ներառում է՝
✅️ Ավիատոմսեր Երևան-Ռիգա, Տալլինն - Վիլնյուս և Վիլնյուս -Ռիգա-Երևան 23 կգ ուղեբեռով
✅️ 3 գիշեր կեցություն Ռիգայում, նախաճաշով
✅️ 2 գիշեր կեցություն Տալլինում, նախաճաշով
✅️ 3 գիշեր կեցություն Վիլնյուսում, նախաճաշով
✅️ Օդակայան – հյուրանոց – օդակայան տրանսֆեր
✅️ Քաղաքային սիթի տուրեր, Տալլինում, Ռիգայում, Վիլնյուսում և Տռակայում
✅️ Տրանսպորտային սպասարկում տուրի ընթացքում
✅️ Հայ ուղեկցող տուրի ընթացքում
✅️ Ռուս զբոսավար չորս քաղաքներում
✅️ Վիզայի աջակցություն
✅️ Մուտքի տոմսերն ըստ ծրագրի
Արժեքը չի ներառում՝
❌ Վիզայի արժեքն ու վիզա կենտրոնի վճարը
❌ Լրացուցիչ այցելություններ Յուրմալա, Կադրիորգի թանգարան
❌ Լրացուցիչ, ծրագրում չներառված թանգա րանների տոմսեր
Տուր մենեջեր
Մարուսյա Մովսիսյան
📌📌📌
Շտապեք ամրագրել, տեղերը սահմանափակ են։ Ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ
📞 098 33֊97֊20











