top of page
Խմբային տուր դեպի Սանկտ Պետերբուրգ

Աշնանային Պետերբուրգ

Հիբրիդ խմբային տուր

29.09 - 04.10

6 օր / 5 գիշեր

Մեկնում ենք Պետերբուրգ՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը վայելելու։ Զբոսանքներ, թանգարաններ, տաճարներ, էքսկուրսիաներ ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ քաղաքից դուրս։

Խմբային տուրի ծրագիրը

Օր 1 – Ժամանում Պետերբուրգ, ուղեբեռի ստացում, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։ Ազատ ժամանակ քաղաքում։


Օր 2 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Էքսկուրսիա հայ ուղեկցող-զբոսավարի հետ։

Օրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Հայ զբոսավարի հետ կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։

Ճաշի դադարից հետո այցելություն Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը։ Թանգարանում կզբոսնեք ուղեկցողի հետ (մոտ մեկ ժամ), որից հետո էքսկուրսիոն օրը կավարտվի թանգարանում։ Ցանկացողները կարող են շարունակել ինքնուրույն զբոսնել թանգարանում։

16։00 – 17։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Էրմիտաժում։


Օր 3 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։

Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում, կտեսնենք քանդակների հետաքրքիր հավաքածուն, այդ թվում Պետրոս Մեծի ամենաինքնատիպ քանդակը։

Ուղիղ ժամը 12։00 ամրոցի տարածքում հնչում է թնդանոթային զարկ, որին հետևելու համար հավաքվում է բավականին մեծ ամբոխ։

Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով, կտեսնենք Եկատերինա II կողմից Պետրոս I նվիրված Медный всадник անձանը, կնկարվենք հանրահայտ առյուծների հետ, կհիանանք Իսահակի տաճարի տեսարանով, որից հետո կայցելենք Սբ․ Իսահակի տաճար։ Տաճարի ներսում կունենանք մոտ 30 րոպե տևողությամբ էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

16։00 – 17։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Իսահակի տաճարի հարևանությամբ կամ վերադարձ հյուրանոց։


Կեսգիշերին՝ եղանակային բարենպաստ պայմանների դեպքում, զբոսանք դեպի Նևա գետ, որտեղից կհետևենք գեղեցիկ տեսարանի՝ Պալատական կամրջի բացմանը (բացումը տեղի է ունենում ժամը 01։00)։ Վերադարձը հյուրանոց ոտքով (մոտ 20 րոպե) կամ տաքսիով։


Օր 4 – Միացում ռուսախոս խմբին և առանց հայ ուղեկցողի մեկնում էքսկուրսիայի։

Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։

Թանգարանի զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Պետերգոֆի այգիներով, կհիանանք շատրվանային համալիրների գեղեցկությամբ, կհասնենք Ֆինական ծոցի ափ։


Օր 5- Միացում ռուսախոս խմբին և առանց հայ ուղեկցողի մեկնում էքսկուրսիայի։

Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ է գտնվում հանրահայտ Եկատերինյան պալատը։ Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ, որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната): Պալատի այցելությունից հետո զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Ցարսկոյե սելոյի հրաշալի այգիներով, կվայելենք շատրվանների, քանդակների ու բնության բացառիկ համադրությունը։


Օր 6 – Ազատ ժամանակ քաղաքում, տրանսֆեր օդակայան։

Տուրի մասնակցության արժեքը

Դոստեևսկի 4* հյուրանոցում

📌 մեկ անձը մեկտեղանոց համարում - 259,000 դրամ

📌 մեկ անձը երկտեղանոց համարում - 199,000 դրամ


Октябрьская 4* հյուրանոցում

📌 մեկ անձը մեկտեղանոց համարում - 299,000 դրամ

📌 մեկ անձը երկտեղանոց կամ երեքտեղանոց համարում - 229,000 դրամ


Գինը ներառում է՝

✅️ 5 գիշեր կեցություն 4* հյուրանոցում՝ քաղաքի կենտրոնում

✅️ Նախաճաշ

✅️ Օդակայան - հյուրանոց - օդակայան տրանսֆեր

✅️ Հայ զբոսավար-ուղեկցող որոշ օրերի

✅️ Ծրագրում ներառված բոլոր թանգարանների տոմսեր, այդ թվում՝ Էրմիտաժ

✅️ Սբ Իսահակի տաճարի տոմսեր

✅️ Թանգարանային զբոսավարների կողմից էքսկուրսիա Սբ Իսահակի տաճարում, Պետերգոֆի Մեծ պալատական համալիրում, Ցարսկոյե սելոյի Եկատերինյան պալատում

✅️ Հարմարավետ տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Պետերգոֆ և Ցարսկոյե էքսկուրսիաների ժամանակ

✅️ Գիշերային զբոսանք և կամուրջների բացում


Արժեքը չի ներառում՝

ավիատոմս՝ ուղիղ թռիչք (արժեքի համար խնդրում ենք դիմել մեզ),

քաղաքային հարկ՝ մեկ գիշերը 100 ռուբլի մեկ անձի համար։


Ինչու՞ ամրագրել հենց ԱրմեՏուրի հետ։


  • Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ տուրեր ենք իրականացնում 2018 թվականից

  • Հանդիսանում ենք Սանկտ Պետերբուրգի տուրիստական ներկայացուցիչը Հայաստանում

  • Մեր բոլոր թանգարանային այցերի ժամանակ ունենում ենք նաև էքսկուրսիա` թանգարանի զբոսավարի մատուցմամբ

  • Հայկական խմբային տուրերի ընթացքում բնակվում ենք քաղաքի ամենասրտում

  • Զբոսանում ենք միայն զբոսանքների ժամանակ, քաղաքից դուրս տուրերի մեկնում ենք ավտոբուսով

  • Թանգարանների, էքսկուրսիաների ծախսերը ներառված են գնի մեջ

Տուր մենեջեր

Մարուսյա Մովսիսյան

📌📌📌
Շտապեք ամրագրել, տեղերը սահմանափակ են։ Ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ
📞 098 33֊97֊20

Untitled-1.png

+37498 33-97-20 (Viber, WhatsApp)

sale@armetour.com

Yerevan, Armenia

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
  • Vkontakte - White Circle
Отправить сообщение

Спасибо, Ваше сообщение успешно отправлено.

© 2025 All rights reserved.

bottom of page