top of page
Խմբային տուր դեպի Սանկտ Պետերբուրգ

Պետերբուրգ գարնանային հատուկ տուր

Հիբրիդ խմբային տուր

13.05 - 18.05

6 օր / 5 գիշեր

Մեկնում ենք Պետերբուրգ մայիսի 13-18՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը վայելելու։ Հագեցած տուրծրագիր՝ զբոսանքներ, թանգարաններ, տաճարներ, էքսկուրսիաներ ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ քաղաքից դուրս։ Հատուկ անակնկալ՝ մասնակցություն շատրվանների տոնին Պետերհոֆում։

Խմբային տուրի ծրագիրը

Օր 1 – Ժամանում Պետերբուրգ, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։

Ծանոթացում տեղայնքին, մոտակա առևտրի կետերին։ Ազատ ժամանակ քաղաքում։


Օր 2 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։

Օրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Հայ զբոսավարի հետ կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը (տուրի արժեքը ներառում է թանգարանի տոմս)։


Օր 3 - Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում, կտեսնենք քանդակների հետաքրքիր հավաքածուն, այդ թվում Պետրոս Մեծի ամենաինքնատիպ քանդակը։

Ուղիղ ժամը 12։00 ամրոցի տարածքում հնչում է թնդանոթային զարկ, որին հետևելու համար հավաքվում է բավականին մեծ ամբոխ։

Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով, կտեսնենք Եկատերինա II կողմից Պետրոս I նվիրված Медный всадник անձանը, կնկարվենք հանրահայտ առյուծների հետ, կհիանանք Իսահակի տաճարի տեսարանով, որից հետո կայցելենք Սբ․ Իսահակի տաճար։ Տաճարի ներսում կունենանք մոտ 30 րոպե տևողությամբ էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

Կեսգիշերին՝ զբոսանք դեպի Նևա գետ, որտեղից կհետևենք գեղեցիկ տեսարանի՝ Պալատական կամրջի բացմանը (բացումը տեղի է ունենում ժամը 01։00)։ Վերադարձը հյուրատուն ոտքով (մոտ 20 րոպե) կամ տաքսիով։


Օր 4 – Միացում ռուսախոս խմբին և ռուսախոս զբոսավարի գլխավորությամբ այցելություն Պետերհոֆ։

Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։

Թանգարանի զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Պետերգոֆի այգիներով, կհիանանք շատրվանային համալիրների գեղեցկությամբ, կհասնենք Ֆինական ծոցի ափ։

Կեսօրից անց կմասնակցենք տարվա ամենագեղեցիկ տոնակատարություններից մեկին՝ շատրվանների գարնանային տոնին։ Շատրվանները Պետերհոֆում սկսում են աշխատել դեռ ապրիլի վերջին, սակայն շատրվանների պաշտոնական բացման տոնը նշվում է մայիսի կեսերին։


Օր 5- Միացում ռուսախոս խմբին և ռուս զբոսավարի ուղեկցությամբ ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ է գտնվում հանրահայտ Եկատերինյան պալատը։ Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ, որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната): Պալատի այցելությունից հետո զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Ցարսկոյե սելոյի հրաշալի այգիներով, կվայելենք շատրվանների, քանդակների ու բնության բացառիկ համադրությունը։


Օր 6 – Ազատ ժամանակ քաղաքում, տրանսֆեր օդակայան։

Տուրի մասնակցության արժեքը

📌 մեկ անձը մեկտեղանոց համարում - 189,000 դրամ

📌  մեկ անձը երկտեղանոց կամ երեքտեղանոց համարում - 169,000 դրամ


Գինը ներառում է՝

✅️ 5 գիշեր կեցություն քաղաքի սրտում՝ Նեվսկի պողոտայի վրա, հյուրատանը

✅️ Նախաճաշ

✅️ Օդակայան - հյուրանոց - օդակայան տրանսֆեր

✅️ Հայ զբոսավար-ուղեկցող ողջ տուրի ընթացքում

✅️ Ծրագրում ներառված թանգարանների տոմսեր, այդ թվում՝ Էրմիտաժ

✅️ Սբ Իսահակի տաճարի տոմս

✅️ Հարմարավետ տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Ցարսկոյե սելո և Պետերհոֆ էքսկուրսիայի ժամանակ

✅️ Մասնակցություն շատրվանների գարնանային տոնին Պետերհոֆում

✅️ Գիշերային զբոսանք և կամուրջների բացում


 Արժեքը չի ներառում՝ ավիատոմս (հնարավոր է միայն 10 կգ ձեռքի ուղեբեռով տարբերակը)։

Ինչու՞ ամրագրել հենց ԱրմեՏուրի հետ։


  • Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ տուրեր ենք իրականացնում 2018 թվականից

  • Հանդիսանում ենք Սանկտ Պետերբուրգի տուրիստական ներկայացուցիչը Հայաստանում

  • Մեր բոլոր թանգարանային այցերի ժամանակ ունենում ենք նաև էքսկուրսիա` թանգարանի զբոսավարի մատուցմամբ

  • Հայկական խմբային տուրերի ընթացքում բնակվում ենք քաղաքի ամենասրտում` Սբ Իսահակի տաճարի հարևանությամբ

  • Զբոսանում ենք միայն զբոսանքների ժամանակ, տուրերի մեկնում ենք ավտոբուսով

  • Թանգարանների, էքսկուրսիաների ծախսերը ներառված են գնի մեջ

  • Անակնկալներ տուրի ընթացքում

Տուր մենեջեր

Մարուսյա Մովսիսյան

📌📌📌
Շտապեք ամրագրել, տեղերը սահմանափակ են։ Ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ
📞 098 33֊97֊20

Untitled-1.png

+37498 33-97-20 (Viber, WhatsApp)

sale@armetour.com

Yerevan, Armenia

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
  • Vkontakte - White Circle
Отправить сообщение

Спасибо, Ваше сообщение успешно отправлено.

© 2025 All rights reserved.

bottom of page