top of page
Հայկական խմբային տուր դեպի Սանկտ Պետերբուրգ

Սանկտ Պետերբուրգ սպիտակ գիշերներին

Հայկական խմբային տուր

25.06 - 02.07

8 օր / 7 գիշեր

Մեկնում ենք Պետերբուրգ հունիսի 25 - հուլիսի 2՝ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը վայելելու, այն էլ՝ Սպիտակ գիշերներին:
Գերհագեցած տուրծրագիր՝ զբոսանքներ, թանգարաններ, տաճարներ, էքսկուրսիաներ ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ քաղաքից դուրս։

Խմբային տուրի ծրագիրը

Օր 1 – Ժամանում Պետերբուրգ, ուղեբեռի ստացում, դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։

Ծանոթացում տեղայնքին, մոտակա առևտրի կետերին։ Ազատ ժամանակ քաղաքում։


Օր 2 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Աուդիո սարքավորումների թեսթավորում։

Օրը կսկսենք հենց քաղաքի սրտից՝ հանրահայտ Նեվսկի պողոտայից։ Հայ զբոսավարի հետ կզբոսնենք պողոտայով, կծանոթանանք առավել հայտնի շինությունների, կամուրջների ու տաճարների հետ։ Կայցելենք հայկական Սբ Կատարինե եկեղեցի, առաջնորդանիստ Կազանյան տաճար, ինչպես նաև Պալատական հրապարակ, որտեղ գտնվում է կայսերական ընտանիքի գլխավոր նստավայրը՝ Ձմեռային պալատը։ Օրվա ընթացքում կայցելենք նաև ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Քրիստոսի Հարության տաճարը (Спас на Крови), որտեղ կունենանք մոտ 30-րոպեանոց էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

15։00 – 16։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Նեվսկի պողոտայի սկզբնամասում կամ վերադարձ հյուրանոց։


Օր 3 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Պետերբուրգում ամեն քայլի կարող եք հանդիպել պալատների։ Ռուսական ամենահարուստ իշխանական տոհմերը քաղաքի կենտրոնում կառուցել են հաճախ անգամ մի քանի պալատ։ Կհիանանք պալատների արտաքին գեղեցկությամբ, կլսենք պալատների և տոհմերի մասին պատմություններ։

Կայցելենք հանրահայտ պալատներից մեկը՝ Շուվալովների պալատական համալիրը, որտեղ տեղակայված է քաղաքի ամենագեղեցիկ թանգարաններից մեկը՝ Ֆաբերժեի թանգարանը։ Այստեղ ներկայացված են Ֆաբերժեի սուրբծննդյան ձվերի ամենամեծ հավաքածում՝ ութ կտորից բաղկացած, ինչպես նաև այլ ոսկերչական իրեր։ Թանգարանում ցուցադրված է նաև արվեստի հավաքածու, այդ թվում Հովհաննես Այվազովսկու "Вид на озеро Севан" կտավը։

Ցուցադրությունից հետո կունենանք գեղեցիկ անակնկալ՝ թանգարանի սրճարանում կվայելենք հրուշակագործների գլուծգործոցը՝ "Ֆաբերժե ձու" դեսերտը։

15։00 – 16։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Նեվսկի պողոտայում կամ վերադարձ հյուրանոց։


Օր 4 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։

Օրը կսկսենք այնտեղ, որտեղ 1703 թվականին հիմնադրվել է Սանկտ Պետերբուրգը, կայցելենք Պետրոպավլովյան ամրոց, կզբոսնենք ամրոցի տարածքում, կտեսնենք քանդակների հետաքրքիր հավաքածուն, այդ թվում Պետրոս Մեծի ամենաինքնատիպ քանդակը։

Ուղիղ ժամը 12։00 ամրոցի տարածքում հնչում է թնդանոթային զարկ, որին հետևելու համար հավաքվում է բավականին մեծ ամբոխ։

Ամրոցից հետո կքայլենք դեպի քաղաքի կենտրոն, կանցնենք հանրահայտ Պալատական կամրջով, կտեսնենք Եկատերինա II կողմից Պետրոս I նվիրված Медный всадник անձանը, կնկարվենք հանրահայտ առյուծների հետ, կհիանանք Իսահակի տաճարի տեսարանով, որից հետո կայցելենք Սբ․ Իսահակի տաճար։ Տաճարի ներսում կունենանք մոտ 30 րոպե տևողությամբ էքսկուրսիա տաճարի զբոսավարների կողմից։

16։00 – 17։00 – Էքսկուրսիոն օրվա ավարտ Իսահակի տաճարի հարևանությամբ կամ վերադարձ հյուրանոց։


Կեսգիշերին՝ զբոսանք դեպի Նևա գետ, որտեղից կհետևենք գեղեցիկ տեսարանի՝ Պալատական կամրջի բացմանը (բացումը տեղի է ունենում ժամը 01։00)։ Վերադարձը հյուրանոց ոտքով (մոտ 20 րոպե) կամ տաքսիով։


Օր 5 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք հյուրանոցի ընդունարանում։ Պետերբուրգի ամենագեղեցիկ ադամանդներից է համարվում Պետերգոֆը։ Ի սկզբանե Պետրոս Առաջին կայսրը ցանկացել է նմանակել հանրահայտ Վերսալյան այգիներին և հրամայել է կառուցել նմանատիպ այգիներ Պետերգուրգի մատույցներում։ Արդեն հետագայում շատերը կփաստեն, որ Պետերգոֆն իր գեղեցկությամբ բնավ չի զիջում Վերսալին, իսկ որոշ տեխնիկական առումներով անգամ գերազանցում է Վերսալը։

Թանգարանի զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Պետերգոֆի այգիներով, կհիանանք շատրվանային համալիրների գեղեցկությամբ, կհասնենք Ֆինական ծոցի ափ։


Օր 6- Ավտոբուսային էքսկուրսիա դեպի Ցարսկոյե սելո, որտեղ է գտնվում հանրահայտ Եկատերինյան պալատը։ Կունենանք զբոսանք պալատական համալիրի այգիներում, ինչպես նաև կայցելենք պալատ, որի հատուկ զարդն է աշխարհի նոր հրաշալիքներից մեկը՝ հանրահայտ Սաթե սենյակը (Янтарная комната): Պալատի այցելությունից հետո զբոսավարի ուղեկցությամբ կշրջենք Ցարսկոյե սելոյի հրաշալի այգիներով, կվայելենք շատրվանների, քանդակների ու բնության բացառիկ համադրությունը։


Օր 7 – Էքսկուրսիայի մեկնարկ, հավաք Կատարինա արթ հյուրանոցի ընդունարանում։

Օրը կսկսենք ջրանցքներով ու գետերով զբոսանքով, որի ընթացքում կանցնենք քաղաքի հիմնական ջրանցքներով, ինչպես նաև դուրս կգանք Նևա գետ, ջրից կհիանանք քաղաքի տեսարաններով։

Այցելություն Էրմիտաժ՝ աշխարհի հինգ խոշորագույն թանգարաններից մեկը։ Թանգարանում կունենանք մոտ 1,5 ժամանոց էքսկուրսիա թանգարանի զբոսավարի կողմից, որից հետո կունենաք ազատ ժամանակ թանգարանում։


Օր 8 – Ազատ ժամանակ քաղաքում, տրանսֆեր օդակայան։

Տուրի մասնակցության արժեքը

Տուրի մասնակցության արժեքը՝

📌 մեկ անձը երկտեղանոց համարում - 695,000 դրամ

📌 մեկ անձը մեկտեղանոց կամ երեքտեղանոց համարում - 560,000 դրամ


⭐️⭐️⭐️⭐️⭐️

Գինը ներառում է՝

✅️ Ավիատոմս՝ ուղիղ թռիչք Երևան - Սանկտ Պետերբուրգ - Երևան, ուղեբեռով (23 կգ + 10 կգ ձեռքի ուղեբեռ)

✅️ 7 գիշեր կեցություն Амбассадор отель 4* հյուրանոցում՝ քաղաքի կենտրոնում

✅️ Նախաճաշ

✅️ Օդակայան - հյուրանոց - օդակայան տրանսֆեր

✅️ Հայ զբոսավար-ուղեկցող ողջ տուրի ընթացքում

✅️ Ծրագրում ներառված բոլոր թանգարանների տոմսեր, այդ թվում՝ Էրմիտաժ, Ֆաբերժեի թանգարան

✅️ Սբ Իսահակի և Քրիստոսի Հարության տաճարների տոմսեր

✅️ Թանգարանային զբոսավարների կողմից էքսկուրսիա Էրմիտաժում, Ֆաբերժեի թանգարանում, Спас на Крови, Սբ Իսահակի տաճարներում, Պետերգոֆի Մեծ պալատական համալիրում, Ցարսկոյե սելոյի Եկատերինյան պալատում

✅️ Հարմարավետ տրանսպորտ և ռուսախոս զբոսավար դեպի Պետերգոֆ, Ցարսկոյե սելո և քաղաքի պալատներ էքսկուրսիաների ժամանակ

✅️ Զբոսանավով զբոսանք քաղաքի գետերով ու ջրանցքներով

✅️ Հատուկ հյուրասիրություն Ֆաբերժեի թանգարանում

✅️ Գիշերային զբոսանք և կամուրջների բացում


Արժեքը չի ներառում՝ քաղաքային հարկ՝ մեկ գիշերը 100 ռուբլի մեկ անձի համար։

Ինչու՞ ամրագրել հենց ԱրմեՏուրի հետ։


  • Սանկտ Պետերբուրգի ուղղությամբ տուրեր ենք իրականացնում 2018 թվականից

  • Հանդիսանում ենք Սանկտ Պետերբուրգի տուրիստական ներկայացուցիչը Հայաստանում

  • Մեր բոլոր թանգարանային այցերի ժամանակ ունենում ենք նաև էքսկուրսիա` թանգարանի զբոսավարի մատուցմամբ

  • Հայկական խմբային տուրերի ընթացքում բնակվում ենք քաղաքի ամենասրտում` Սբ Իսահակի տաճարի հարևանությամբ

  • Զբոսանում ենք միայն զբոսանքների ժամանակ, տուրերի մեկնում ենք ավտոբուսով

  • Թանգարանների, էքսկուրսիաների ծախսերը ներառված են գնի մեջ

  • Անակնկալներ տուրի ընթացքում

Տուր մենեջեր

Մարուսյա Մովսիսյան

📌📌📌
Շտապեք ամրագրել, տեղերը սահմանափակ են։ Ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ
📞 098 33֊97֊20

Untitled-1.png

+37498 33-97-20 (Viber, WhatsApp)

sale@armetour.com

Yerevan, Armenia

  • Facebook - White Circle
  • Instagram - White Circle
  • Vkontakte - White Circle
Отправить сообщение

Спасибо, Ваше сообщение успешно отправлено.

© 2025 All rights reserved.

bottom of page