
Ստոկհոլմ, Հելսինկի, Տալլինն, Ռիգա
Հայկական խմբային տուր
19.06 - 27.06
8 օր / 7 գիշեր
Մեկնում ենք հունիսի 19 - 27, միասին բացահայտելու Բալթյան և Սկանդինավյան մայրաքաղաքները։
Խմբային տուրի ծրագիրը
Օր 1, ուրբաթ
Թռիչք Air Baltic ավիաընկերության թռիչքով (Երևան – Ռիգա - Ստոկհոլմ), ժամանում Ստոկհոլմ։ Դիմավորում օդակայանում, տրանսֆեր հյուրանոց։ Հյուրանոցում իրերը թողնելուց հետո խումբը կմեկնի քաղաքային տուրի։
Տեղացիների պնդմամբ՝ Ստոկհոլմը Սկանդինավիայի մայրաքաղաքն է))) Ելնելով Շվեդիայի հարուստ պատմական անցյալից՝ կարելի է նման պնդում անել։ Ամեն դեպքում կարող ենք հստակ ասել, որ Ստոկհոլմը Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկն է։ Քաղաքային տուրի ժամանակ կզբոսնեք հին քաղաքով (Gamla Stan), կտեսնեք շվեդական թագավորական պալատը, կծանոթանաք թագավորական տոմհի պատմություններին։ Քաղաքի կենտրոնում է գտնվում նաև Ստոկհոլմի հին քաղաքային տունը (քաղաքապետարանը), ինչպես նաև Ստուրտորյետ հրապարակը։ Կայցելենք նաև Սբ Նիկողայոս տաճարը, որը քաղաքի ամենահին տաճարն է, կառուցված 13-րդ դարում։
Զբոսավարի առաջարկով՝ կարող եք լրացուցիչ այցելել նաև քաղաքի բազմաթիվ թանգարաններից մեկը։ Թանգարանների մասին տեղեկատվությունը կտրվի տուրի ավարտին։
Օր 2, շաբաթ
Նախաճաշից հետո մեկնում ենք ավտոբուսային տուրի՝ Ստոկհոլմի ամենագեղեցիկ վայրերը բացահայտելու։ Այս օրը կպպտվենք Հին քաղաքից դուրս, կունենանք կանգառներ առավել հայտնի տուրիստական վայրերի մոտ։
Խումբը կայցելի նաև Վիկինգների թանգարան, որը վերջին շրջանում բացված, ինտերակտիվ լուծումներով ու հետաքրքիր թանգարան է, որը պատմում է վիկիգների պատմությունը, ինչպես նաև ցուցադրում է նրանց ստեղծած մշակույթը։
Թանգարանից հետո խումբը կմնա թանգարանային գոտում, որտեղ, ըստ ցանկության կարող է այցելել քաղաքի այլ թանգարաններից մեկը։ Այդ հատվածում է գտնվում շվեդական աշխարհահռչակ ԱԲԲԱ խմբի թանգարանը, ինչպես նաև Սկանսեն էթնոգրաֆիկ թանգարանը։
Օր 3, կիրակի
Ազատ ժամանակ քաղաքում։ Ցանկության դեպքում կարճ էքսկուրսիոն զբոսանք Ստոկհոմլի մետրոյում։ Մետրոն հայտնի և իր գեղեցիկ ներքին հարդարմամբ, որտեղ յուրաքանչյուր կայարան գունազարդված է հայտնի նկարիչների կողմից։
15։30 – Մեկնում Հելսինկի Tallink Silja բարձրակարգ զբոսանավով։ Զբոսանավի վրա ձեզ սպասում ենք բազում զվարճանքներ, զանազան ռեստորաններ, անգամ առևտրի կենտրոն։ Ցանկության դեպքում նախապես կարող եք պատվիրել ընթրիք (մեկ անձը 50 եվրոյին համարժեք դրամ)։
Օր 4, երկուշաբթի
Նախաճախ զբոսանավի վրա, ժամանում Հելսինկի ժամը 10։30։ Իրերի հանձնում պահատուփերում, սիթի տուր Հելսինկի քաղաքում։
Քաղաքային զբոսանքի ժամանակ կպպտվենք քաղաքի պատմական հատվածում, կայցելենք կենտրոնական Սենատական հրապարակ, որտեղ տեղակայված է նաև քաղաքի առաջնորդանիստ տաճարը։ Հրապարակի շուրջ հին քաղաքը կառուցված է ֆինական ռոմանտիզմի ոճում, հիմնական շինությունները մեզ են հասել 18-19րդ դարերից։
Տուրի ընթացքում կտեսնենք Ֆինլանդիայի խորհրդարանի շենքը։ Կայցելենք նաև Օօդիի գրադարան, աշխարհի ամենագեղեցիկ և տեխնոլոգիական գրադարաններից մեկը։
Ցանկության և հնարավորության (հերթերով պայմանավորված) դեպքում կայցելենք հանրահայտ Regatta սրճարան, որտեղ կվայելենք ավանդական դարձինով թխուկները և համեղ սուրճ։
Երեկոյան – մեկնում Տալլինն Tallink Silja զբոսանավով (մոտ երկու ժամ)։ Ժամանում Տալլին, տեղավորում հյուրանոցում։
Օր 5, երեքշաբթի
Սիթի տուր Տալլինում։
Տալլինի պատմամական մասը ներառված է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության ցանկում։ Շինությունները մեզ են հասել դեռ 13-րդ դարից։ Նեղլիկ եղրոպական ոճի փողոցները, գունավոր շենքերը և տաճարները քաղաքին յուրահատուկ կոլորիտ են հաղորդում։ Քաղաքի կենտրոնական հրապարակի կենտրոնում տեղադրված քարին կանգնելիս՝ կարող եք տեսնել քաղաքի հինգ կարևորագույն գմբեթները։ Կենտրոնական հրապարակի վրա է նաև քաղաքի տունը (քաղաքապետարանը), որի տակ գործում է նաև Եվրոպայի ամենահին դեղատունը։
Կայցելենք Սբ Օլաֆի եկեղեցի, որի գմթեբը երկար ժա մանակ համարվում էր ողջ աշխարհի ամենաբարձր շինությունը (124 մետր)։ Այսօր էր այն Տալլինի ամենաբարձրն է և օրենքով արգելված է կառուցել շինություններ ավելի բարձր, քան գմբեթը։ Ցանկացողները կարող են բարձրանալ գմբեթի վրա (արժեքը 3-4 եվրո), որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան ողջ հին քաղաքի վրա։
Երեկոյան խումբը կարող է այցելել քաղաքի հին պանդոկներից մեկը։ Առավել հայտնի պանդոկը, որը տեղակայված է հենց գլխավոր հրապարակի վրա, աչքի է ընկնում մատչելի գներով և 15-րդ դարին հատուկ վերականգնված ներքին հարդադմամբ։
Օր 6, չորեքշաբթի
Ազատ ժամանակ Տալլինում, մեկնում Ռիգա։ Ժամանում Ռիգա, տեղավորում հյուրանոցում։ Ազատ ժամանակ Ռիգայում, քաղաքի պատմական հատվածում
Օր 7, հինգշաբթի
Օրը կնվիրենք Ռիգայի պատմական կենտրոնը բացահայտելուն։ Զբոսավարի հետ կզբոսնենք քաղաքով, կտեսնենք առավել հայտնի գեղատեսիլ վայրերը։ Քաղաքի պատմական հատվածը Ձեզ կտեղափոխի 17-18 դարեր։ Զբոսանքի ժամանակ կտեսնեք քաղաքի հիմնական տաճարները, իսկ քաղաքային հրապարակում կհիանաք Սևագլուխների տան ճարտարապետությամբ, ներքին հարդարանքով։
Քաղաքի ամենավեհ կառույցներից են Սբ Պետրոսի տաճարն ու Ռիգայի առաջնորդանիստ տաճարը (13 դար)։ Ըստ ցանկության կարող եք այցելել տաճար, հիանալ ներքին հարդարանքով, ինչպես նաև բարձրանալ տաճարի գմբեթ՝ բարձրությունից Հին քաղաքը տեսնելու։
Ռիգայի կենտրնում ամեն քայլի կարող եք տեսնել փոքր հետաքրքիր քանդակներ, օրինակ Բրեմենյան երաժիշտների արձանը կամ Ռիգայի քաղաքային խորհրդանիշ հանդիսացող սև կատվի զանազան քանդակներ։
Ազատ երեկո Ռիգայում
Օր 8, ուրբաթ
Առավոտյան կայցելենք Ռիգայում գտնվող հայկական եկեղեցի: Եկեղեցին ամենամեծն է տարածաշրջանում, հանդիսանում է հայ համայնքի կենտրոն:
Եկեղեցում հետո կուղևորվենք դեպի Լատվիայի ամենահետաքրքիր թանգարաններից մեկը՝ Ռիգայի էթնոգրաֆիկ թանգարանը։ Եվրոպայի ամենակոլորիտային թանգարաններից մեկը հիմնադրվել է դեռ 100 տարի առաջ։ Այստեղ է տեղափոխվել մոտ 120 պատմական շինություն ողջ երկրի տարածքից։ Այդ շինությունները ցույց են տալիս տեղացիների կենցաղն ու ապրելաոճը տարբեր դարերում։
Այստեղ այցելուները կարող են տեսնել, թե ինչպես են հնում ապրել տեղացի ձկնորսները, տարբեր արհեստների տեր մարդիկ, ռուս հնահավատների համայնքը, այցելել տարբեր կոնֆեսիոն եկեղեցիներ։ Այստեղ կարող եք գնել նաև յուրահատուկ հուշանվերներ, ավանդական սնունդ, գործվածք։
Ռիգայի կենտրոն վերադառնալուց հետո՝ ազատ երեկո Ռիգայում
Օր 9, շաբաթ
Սենյակի հանձնում, իրերով մեկնում Ռիգա հարևանությամբ գտնվող Յուրմալա քաղաք։ Յուրմալայում կունենաք կարճ սիթի տուր: Կզբոսնենք քաղաքի հիմնական այցեքարտ համարվող Յոմասի փողոցով, որտեղ տեղակայված են սրճարաններ, հուշանվերների խանութներ, անցկացվում են տարբե ր փառատոններ, փողոցային համերգներ։ Փողոցի վերջնակամուս է գտնվում նաև Յուրմալայի գլոբուսը, որը ժամադրությունների հիմնական վայրն է քաղաքում։
Արևային լավ եղանակի պարագայում խումբը կունենա ազատ ժամանակ Յուրմալայի քաղաքային լողափերից մեկում (ուստի չմոռանաք վերցնել Ձեր լողազգեստը)։
Օրվա վերջին՝ տրանսֆեր օդակայան, վերադարձ Երևան Ռիգա-Երևան թռիչքով։
Տուրի մասնակցության արժեքը
📌 Մեկ անձի արժեքը երկտեղանոց համարում՝ 1890 եվրոյին համարժեք դրամ։
Արժեքը ներառում է՝
✅️ Ավիատոմս Երևան-Ռիգա-Ստոկհոլմ, Ռիգա-Երևան 23 կգ ուղեբեռով
✅️ 2 գիշեր կեցություն Ստոկհոլմում, նախաճաշով
✅️ 2 գիշեր կեցություն Տալլինում, նախաճաշով
✅️ 3 գիշեր կեցություն Ռիգայում, նախաճաշով
✅️ Նավարկություն Ստոկհոլմ – Հելսինկի բարձրակարգ Տալլինկ Սիլյա զբոսանավով, Ա կարգի համարներում, գիշերակաց նավի վրա, նախաճաշ
✅️ Նավարկություն Հելսինկի – Տալլին
✅️ Օդակայան – հյուրանոց – օդակայան տրանսֆեր
✅️ Քաղաքային սիթի տուրեր Ստոկհոլմում, Հելսինկիում, Տալլինում, Ռիգայում և Յուրմալայում
✅️ Տրանսպորտային սպասարկում տուրի ընթացքում
✅️ Հայ ուղեկցող տուրի ընթացքում
✅️ Ռուս զբոսավար չորս քաղաքներում
✅️ Վիզայի աջակցություն
✅️ Իրերի թողնում Հելսինկիում պահատուփերում
✅️ Այցելություն Յուրմալա և ազատ ժամանակ լողափին
Արժեքը չի ներառում՝
❌ Վիզայի արժեքն ու վիզա կենտրոնի վճարը
❌ Ընթրիքը Ստոկհոլմ – Հելսինկի զբոսանավի վրա (արժեքը 50 եվրո մեկ անձի համար կամ ցանկության դեպքում կարելի է ավելի մատչելի սնվել հենց զբոսանավի վրա՝ խանութներից, արագ սննդի կետերից)
❌ Լրացուցիչ, ծրագրում չներառված թանգարանների տոմսեր
Տուր մենեջեր
Մարուսյա Մովսիսյան
📌📌📌
Շտապեք ամրագրել, տեղերը սահմանափակ են։ Ամրագրման և այլ մանրամասների համար կարող եք գրել մեր էջին կամ
📞 098 33֊97֊20













